ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Վասակ Դարբինյանը ծնվել է 1959 թ․ հուլիսի 18–ին, Շամշադինում։

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

1982-1985թթ. աշխատել է «Երևանի համալսարան›› շաբաթաթերթում որպես լրագրող,

1985-1994թթ. եղել է Հայաստանի Գրողների միության գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյի փոխտնօրեն,

1990-1993թթ. աշխատել է‹‹Հայք›› շաբաթաթերթում որպես լրատվության բաժնի պատասխանատու, այնուհետև՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ և պաշտոնակատար,

1994-1995թթ.  եղել է ‹‹02›› շաբաթաթերթի, 1996թ.՝ «Թերթ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը,

1996-1998թթ. աշխատել է  որպես ‹‹Առավոտ›› օրաթերթի խմբագիր, 1998-1999թթ.՝ Հանրային հեռուստաընկերության ‹‹Հայլուր›› ծրագրի խմբագիր, 1999-2000թթ.` Արմենիա TV հեռուստաընկերության, ‹‹Օրվա մամուլը›› հաղորդաշարի հեղինակ և խմբագիր,

2000-2002թթ․՝ Ա1+ հեռուստաընկերություն ‹‹Ա1+ մամուլ›› հաղորդաշարի hեղինակ և խմբագիր, 2001-2010թթ.՝ ‹‹Տարեգիր›› էլեկտրոնային թերթ, շաբաթաթերթ, օրաթերթ, հիմնադիր և գլխավոր խմբագիր, 2002-2003թթ.՝ ‹‹Այբ-Ֆե›› օրաթերթ, գլխավոր խմբագիր, 2004թ.՝ ‹‹Աֆիշա›› հանդեսի հայկական տարբերակի («ժամանց») խմբագիր,

2006-2008թթ. եղել է ‹‹Հայք›› օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2011-2012թթ.՝ ‹‹Ժամանակ›› օրաթերթի խմբագիրը, 2011-2014թթ.՝ ‹‹Արգելված գոտի›› ամսագրի գլխավոր խմբագիրը,

2014-2015թթ. աշխատել է ‹‹Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե››–ում որպես մամուլի փորձագետ, 2016թ.՝ ‹‹Հայաստան-24›› կայքի ‹‹Տեսադաշտ›› հաղորդաշարի հեղինակ և վարող,

2010-2011թթ. և 2016-2021թթ.աշխատել է ‹‹Հայկական ժամանակ›› օրաթերթում որպես սրբագրիչ:

2021 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի N1165-Ա որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։