ԱՐԱ ՇԻՐԻՆՅԱՆ

ԱՐԱ ՇԻՐԻՆՅԱՆ

Խորհրդի նախագահ

Արա Ռոբերտի Շիրինյանը ծնվել է 1957-ին Երևանում:

Ավարտել է Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական ինստիտուտի

Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը:

1994, 2000, 2004 թթ. վերապատրաստվել է Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կրթական զարգացման ակադեմիայի (AED) միջազգային կրթական ծրագրերի շրջանակներում

1982-1996 թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում՝ որպես կրթական և մշակութային հաղորդումների ռեժիսոր, խմբագրության գլխավոր ռեժիսոր, այնուհետև՝ հեռուստատեսության ծրագրերի փոխտնօրեն:

1996-2003 թթ. աշխատել է է «Հայաստան» համահայկական հիմնադրամում որպես հանրային կապերի բաժնի գլխավոր ռեժիսոր:

2004-2018 թթ․ եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարը:

Դասավանդել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Եղել է բազմաթիվ մրցույթների, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում:

2014-ից ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ է։

2018-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

1999-ից համահիմնադիրն է «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի: Նկարահանել է մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմեր, որոնցից շատերը մասնակցել են միջազգային կինոփառատոնների, շահել մրցանակներ:

2006-ին արժանացել է «Թեքեյան» մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի։

2019 թվականի ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի N 346-Ա որոշմամբ Արա Շիրինյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ: