ԻՐԻՆԱ ՇԱԽՆԱԶԱՐՅԱՆ

ԻՐԻՆԱ ՇԱԽՆԱԶԱՐՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Իրինա Ալեքսանդրի Շախնազարյանը ծնվել է 1991 թվականին Երևանում:

2012ին ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի պատմության և տեսության ամբիոնի բակալավրական ծրագիրը։

2014-ին նույն հաստատությունում պաշտպանել է «Ռեալիստական արվեստի խնդիրները 1920-ական թվականների առաջին կեսի պարբերական մամուլում» մագիստրոսական ատենախոսությունը։

2020-ին ընդունվել է Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական բաժնի ասպիրանտուրա։

2014-ից աշխատում է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտում՝ որպես հետազոտող: 2022-ին ընտրվել է Ինստիտուտի Խորհրդի անդամ:

2020 թվականից Հովհաննիսյան ինստիտուտի Մշակույթ և արդիականացում բազմագիտակարգ հետազոտական ծրագրի հետազոտող է:

2019-2020-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում վարել է «Աշխարհայացքների պատմություն. մոդեռնիզմ և պոստմոդեռնիզմ», 2020-ից առ այսօր՝ «Ստեղծագործության վերլուծություն», «Նոր և խորհրդային շրջանի հայ արվեստի պատմություն» դասընթացները:

Մասնագիտական հետաքրքրությունները ներառում են արվեստի և քաղաքականության, ավանգարդի և ռեալիզմի փոխհարաբերությունները, ինչպես նաև կանանց խնդիրները, քաղաքականության ու կենցաղի առնչակցությունները։

2024 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետի N 758 – Ա որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։