ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ

ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Արփի Ռաֆիկի Ոսկանյանը ծնվել է 1978-ին Ստեփանավանում։

Ավարտել է Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության բաժինը։ 

1993-95թթ․ Ստեփանավանում ստեղծել եւ ղեկավարել է «Բարի աջողում» թատրոնը։

1994-95 թթ աշխատել է «Ֆորտունա» հեռուստատեսությունում։

1995 թվականից սկսած որպես գրող եւ լրագող համագործակցել է «Հայաստանի Հանրապետություն», «Նարեկ», «Գրական թերթ», «Նոր-Դար», «Գարուն», «Քաղաք», «Գրեթերթ», «Հրապարակ», «Հայկական ժամանակ» եւ բազմաթիվ այլ պարբերականների հետ, իրականացրել է մի շարք գրական նախագծեր։ 

2005- 2017 թվականներին Հանրային հեռուստատեսության եւ Արարատ հեռուստատեսության համար թարգմանել է խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր, զբաղվել գեղարվեստական թարգմանությամբ։ 

2012- ից զբաղվել է  զանգվածային մշակույթի հարցերով, բազմաթիվ հոդվածներ գրել «media.am», «groghutsav.am» կայքերի, «Կինոաշխարհ» թերթի եւ այլ պարբերականների համար։

2018-2023թթ «Գրող» հիմնադրամի տնօրենն է։ 

2011 թվականից «Գրողուցավ» գրական կայքի խմբագիրն է։ 

Չորս գրքի հեղինակ է` «Ծիկ» (2001), «Անտերուդուս» (2010), «Մարադոնան եւ Ռոնալդինյոն»(2011), «Չի վաճառվում»(2006)։

Ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, հոլանդերեն, իսպաներեն եւ այլ լեզուներով, ընդգրկված են բազմաթիվ օտարալեզու անթոլոգիաներում։ 

Գրական մրցանակներ

2007- «Գրեթերթ» գրական թերթի ամենամյա մրցանակ «Լավագույն բանաստեղծական շարք» անվանակարգում

2012- «ՍՄԻԼ» հիմնադրամի «1988» պատմվածքների մրցույթում մրցանակ «Իմ անկախությունը» պատմվածքի համար:

2012- «Անտարես» հրատարակչության «Արձակ-2012» մրցույթում մրցանակ «Մարտի 2»

պատմվածքի համար։

2013- «Անտարես» հրատարակչության «Արձակ-2012» մրցույթում մրցանակ «Ողջերին թող թաղեն ողջերը» պատմվածքի համար։

2014- «Հայկական ժամանակ» օրաթերթի սահմանած «Տիգրան Հայրապետյան մրցանակ»` «Քաղաքական հանելուկներ» շարքի համար։

2016- «ՍՄԻԼ» հիմնադրամի «20 տարի անց» պատմվածքների մրցույթում մրցանակ «Մարտի 2» պատմվածքի համար:

2017- Գրքի երեւանյան փառատոնի հատուկ մրցանակը «Մեղամիս» վիպակի համար։

2018- Գրքի երեւանյան փառատոնի մրցանակը արձակ անվանակարգում

2019- Գրքի երեւանյան փառատոնի մրցանակը պոեզիա անվանակարգում 

Անդամակցում է Հայաստանի Գրողների Միությանը (2001-ից) եւ «ՓԵՆ Հայաստան» կազմակերպությանը (2020-ից)։