ՎԱՐՈՒԺԱՆ ՕԼՔԻՆՅԱՆ

ՎԱՐՈՒԺԱՆ ՕԼՔԻՆՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Վարուժան Գևորգի Օլքինյանը ծնվել է 1947թ. հոկտեմբերի 22-ին:

1966-71թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:

1980թ. ավարտել է Մոսկվայի հեռուստառադիոաշխատողների որակավորման բարձրագույն ինստիտուտը:

1971-80թթ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում, 1980-98թթ՝ ազգային հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար: 15 տարի ղեկավարել է հեռուստատեսության հաղորդավարական բաժինը: Վարել է մի շարք արդյունաբերական, լրատվական երիտասարդական, գիտական հաղորդումներ:

1978-80թթ աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես խմբագիր և թարգմանիչ:

1998թ-ից Հայաստանի հանրային ռադիոյով վարում է «Ռադիոլուր» լրատական ծրագիրը:

1998թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության ամբիոնում:

2013թ. նրա մասնակցությամբ ստեղծվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի աուդիոտարբերակը՝ ձայնասկավառակի տեսքով:

2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման, 2011թ.՝ ՀՀ «Գարեգին Նժդեհ» մեդալի:

2021 թհոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի N1164-Ա որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։