Խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հարցազրույցը Մեդիա Էյէմ-ին (ru)
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հարցազրույց է տվել Մեդիա Էյէմ-ին: Հարցազրույցում Խորհրդի նախագահն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությանը և հանրության ունեցած կարծրատիպերին: Արա Շիրինյանը խոսել է նաև Հանրայինի ձեռքբերումներից և կատարված փոփոխություններից:
Որպես գլխավոր ձեռքբերում Արա Շիրինյանը նշել է բովանդակության տեղեկատվական և ժամանցային համամասնության կտրուկ փոփոխությունը (տեղեկատվությունը կրկնապատկվել է): Խորհրդի նախագահը մի քանի կետով ներկայացրել է դրական փոփոխությունները.
- Հանրայինի լրագրողներն ավելի ազատ են, կարող են հարցեր տալ առանց կաշկանդվածության,
- վերացել են տաբու թեմաները,
- կառավարության որոշումները ոչ միայն լուսաբանվում են, այլև պարզաբանվում, մեկնաբանվում և բանավիճային հաղորդումների միջոցով նաև՝ քննարկվում,
- կրթական և մշակութային հաղորդումները տարանջատվել են շոու-բիզնեսից,
- ժամանցային հաղորդումների էությունն է փոխվել, հատկապես՝ սերիալների, որոնք սկզբունքորեն հիմնվելու են գրական ստեղծագործությունների վրա:
- Հանրայինը դարձել է համապետական ծրագրերի իրագործող և տեղեկատվական հարթակ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այս հղումով: