Խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հարցազրույցը Մեդիա Էյէմ-ին

 Խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հարցազրույցը Մեդիա Էյէմ-ին

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հարցազրույց է տվել Մեդիա Էյէմ-ին: Հարցազրույցում Խորհրդի նախագահն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությանը և հանրության ունեցած կարծրատիպերին: Արա Շիրինյանը խոսել է նաև Հանրայինի ձեռքբերումներից և կատարված փոփոխություններից:

Որպես գլխավոր ձեռքբերում Արա Շիրինյանը նշել է բովանդակության տեղեկատվական և ժամանցային համամասնության կտրուկ փոփոխությունը (տեղեկատվությունը կրկնապատկվել է): Խորհրդի նախագահը մի քանի կետով ներկայացրել է դրական փոփոխությունները.

  • Հանրայինի լրագրողներն ավելի ազատ են, կարող են հարցեր տալ առանց կաշկանդվածության,
  • վերացել են տաբու թեմաները,
  • կառավարության որոշումները ոչ միայն լուսաբանվում են, այլև պարզաբանվում, մեկնաբանվում և բանավիճային հաղորդումների միջոցով նաև՝ քննարկվում,
  • կրթական և մշակութային հաղորդումները տարանջատվել են շոու-բիզնեսից,
  • ժամանցային հաղորդումների էությունն է փոխվել, հատկապես՝ սերիալների, որոնք սկզբունքորեն հիմնվելու են գրական ստեղծագործությունների վրա:
  • Հանրայինը դարձել է համապետական ծրագրերի իրագործող և տեղեկատվական հարթակ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այս հղումով: