Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը (en)

Հունվարի 29-ին գումարված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նիստում քննարկվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթ անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։

ՀՌՀ միաձայն որոշմամբ հաստատվել է մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով․

  • Նունե Հախվերդյան – լրագրող, արվեստի քննադատ,
  • Աղասի Թադևոսյան – մշակութային մարդաբան, ազգագրագետ,
  • Վահե Գևորգյանց – կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ,
  • Արամ Սուքիասյան – ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ,
  • Սամվել Մարտիրոսյան – մեդիա հետազոտող, տեղեկատվական անվտանգության փորձագետ։