Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է մրցույթ՝ «Առաջինի լրատվական ալիք»-ի՝ ԱՄՆ տարածքում վերահեռարձակման համար (en)

2021 թվականի հունիսից Հանրային հեռուստաընկերությունը Երևանում հեռարձակում է իր նոր՝ «Առաջինի լրատվական ալիք»-ը՝ վերգետնյա և մալուխային կապուղիներով։

Հաշվի առնելով Հանրային հեռուստաընկերության տեղեկատվական հաղորդումների նկատմամբ ձևավորված պահանջարկը, ինչպես նաև կարևորելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է բաց մրցույթ՝ ԱՄՆ տարածքում ՝ «Առաջինի լրատվական ալիք»-ի վերահեռարձակման համար։ Մրցույթի նպատակն է՝ ձեռք բերել ԱՄՆ-ում հուսալի գործընկեր և «Առաջինի լրատվական ալիք»-ը հասանելի դարձնել ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների համար։