2019 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստը (en)

Սույն թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին Խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, անդամներ՝ Նարա Շլեպչյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Ստեփան Զաքարյանը, Լևոն Գալստյանը, աշխատակազմի ղեկավար Շավարշ Վարդանյանը։ Խորհրդի անդամները լսեցին Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի զեկույցը ռադիոընկերության համար նոր կապուղիների ձեռքբերման վերաբերյալ: Նախատեսվում է երկու գործող կապուղիներից բացի գործարկել ևս 4 հանրային ռադիոալիք՝ մանկական, մշակութային, ազգագրական (ներառյալ փոքրամասնությունների մշակույթ), պատմամշակութային («Ոսկե ֆոնդ»): Խորհրդի անդամների քննարկմանը ներկայացվեց նաև Հայաստանի ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը Հանրային հեռուստաընկերության, Հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության միանալու առաջարկը։ Խորհրդի անդամները ծանոթացան Հայաստանի ԶԼՄ-ների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրին և քննարկման արդյունքում հավանություն տվեցին նախաձեռնությանը միանալու առաջարկին։
Խորհուրդն ընդունեց նաև ՀՀՌԽ ներքին աուդիտի 2019-2021 թթ. ռազմավարական և 2019 թ-ի տարեկան ծրագրերի փոփոխությունները վավերացնելու մասին Որոշումը (31 հուլիսի, 2019 թվականի № 40-Լ)։