Հանրային հեռարձակողի խորհուրդն ընդունում է 2024-2026 թ․ թ․ ՄԺԾԾ վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ (en)

Համաձայն ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» թիվ 86-Ա որոշման, 2024-2026 թ․թ․ բյուջետային հայտի/ծրագրի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով Հանրային հեռարձակողի խորհուրդն ընդունում է ոլորտի շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) առաջարկներն ու դիտողությունները։ Բյուջետային հայտին/ծրագրին կարող եք ծանոթանալ այս հղումով։ Առաջարկներ և/կամ դիտողություններ ներկայացնելու համար ոլորտի շահագրգիռ ՔՀԿ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք լրացնել բյուջետային հայտի վերաբերյալ համապատասխան հարցաթերթիկը և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով (Subject-ում նշելով՝ «Առաջարկներ/դիտողություններ» ) մինչև սույն թվականի ապրիլի 4-ը ներառյալ։ Քննարկումների անցկացման օրվա և ժամի մասին հետաքրքրված ՔՀԿ-ներին կհաղորդվի լրացուցիչ։ Արդյունքները կամփոփվեն ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցով: