Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը՝ 2021 թ․ հունիսին անցկացված լիցենզավորման մրցույթի վերաբերյալ (en)

Հանրային հեռարձակողի խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կայքում հրապարակած բացահայտման  (https://uic.am/14116) վերաբերյալ, որից հայտնի է դառնում, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի այս տարվա հունիսին անցկացրած լիցենզավորման մրցույթում, որին մասնակցում էր նաև Հանրային հեռուստաընկերության վերջերս գործարկված Լրատվական ալիքը, հանձնաժողովի երկու անդամ մրցութային փաթեթները գնահատելիս դրսևորել են ակնհայտ կողմնակալություն և ոչ պատշաճ մասնագիտական վերաբերմունք:

Լրատվական ալիքը մրցույթում միայն չնչին առավելությամբ հաղթող ճանաչվեց: Այսինքն՝ լրագրողական հետաքննությամբ բացահայտված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ տեղի է ունեցել  կեղծարարության փորձ, ինչը վարկաբեկում է ժողովրդավարական գործիքները և կասկածի տակ է դնում հետագայում մրցույթների արդյունքների արժանահավատությունը:

Հույս ենք հայտնում, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը քննարկման առարկա կդարձնի «Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածում նշված փաստերը։