«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ. ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ» դասընթաց – քննարկում (en)

2019 թվականի հուլիսի 16-18 Երևանում տեղի ունեցավ “People in need” չեխական կազմակերպության աջակցությամբ կազմակերպված «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ. ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ» դասընթացքննարկումը, որին մասնակցում էին ՀՀՌԽ նախագահ Արա Շիրինյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, հասարակայնության և արտաքին կապերի պատասխանատու Տիգրան Դանիելյանը, Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մի շարք լրագրողական կազմակերպությունների և լրատվամիջոցների ղեկավարներ։ Դասընթաց-քննարկմանը մասնակցում էին Եվրոպայի հեռարձակողների միության արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների ծառայության ղեկավար Ռադկա Բետչևան և մեդիախորհրդատու, BBC համաշխարհային ծառայության ավագ թրեյներ Ժան-Միշել Դյուֆրեն։ Քննարկման հիմնական նյութը Հայաստանի հանրային հեռարձակողի դերն ու խնդիրներն էին, եվրոպական չափանիշներին համապատասխանության հարցը։