«Պտտի՛ր հրաշքը».Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի այս տարվա կարգախոսը (ru)

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է  Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի այս տարվա կարգախոսը՝ «Պտտի՛ր հրաշքը»։ Մրցույթն այս անգամ կհամախմբի 16 երկրի իր 20-րդ հոբելյանական տարում։

Որպես տարվա խորհրդանիշ Հանրայինն ընրտել է միջազգայնորեն ճանաչված հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով, որոնք Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։ 

Մրցույթի պրոմո հոլովակը կարող եք դիտել այստեղ։

Հանրայինը նաև հայտարարել է կամավորների հայտագրման մասին։ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու նպատակով կամավոր կարող են դառնալ ՀՀ այն քաղաքացիները կամ ռեզիդենտները, որոնք 2022 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ կլինեն առնվազն 18 տարեկան, կամավորության փորձը, հատկապես մեծ միջոցառումների շրջանակում, կդիտվի որպես առավելություն, անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է, իսկ ևս մեկ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն: Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ. նոյեմբերի 1-ը հետևյալ հղումով։