Խորհուրդն ընդունել է Վրաստանից ժամանած մասնագետների պատվիրակությանը (ru)

Օգոստոսի 27-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը հյուրընկալել էր մի խումբ առաջադեմ մասնագետների Վրաստանից՝ «Բազմազգ Վրաստան քաղաքացիական շարժում» ՀԿ նախաձեռնությամբ, օգոստոսի 25-28–ը Հայաստան կատարած այցի շրջանակներում։ Այցի նպատակն էր՝ ներկայացնել Վրաստանում ոլորտային բարեփոխումները, կիսվել Վրաստանի լավագույն փորձով։

Հանրային հեռարձակողի խորհրդի հետ հանդիպմանը քննարկվեցին մեդիա ոլորտը, համապատասխան օրենքները, Հանրային հեռարձակողի խորհրդի մոդելը, հանրային հեռարձակման ռազմավարական զարգացման հեռանկարներն, ինչպես նաև ոլորտում առկա բարեփոխումները։

Հանդիպմանը մասնակցում էին՝ սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեն, հանրային քաղաքականության մասնագետ Անա Միքելաձեն, Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Իրինա Պուտկարաձեն, ինչպես նաև քաղաքագետ, քաղաքական լրագրության մասնագետ Լաշա Թուղուշին։ Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհրդից հանդիպմանը մասնակցում էին Խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, ինչպես նաև Խորհրդի անդամներ Վահրամ Մարտիրոսյանը և Արամ Սուքիասյանը։