ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ (ru)

Ղեկավարվելով  «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ ապրիլի 26-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ստորագրել է որոշում, որով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի մրցույթում հաղթող ճանաչված Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։

Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին կայացած նիստում Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը քվեարկության արդյունքում որոշում էր ընդունել հաղթող ճանաչել Արամ Սուքիասյանին և օրենքով սահմանված կարգով՝ ներկայացրել որոշումը վարչապետի հաստատմանը։

Արամ Սուքիասյանը ռեժիսոր է, սցենարիստ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ։