ՀՀ վարչապետի որոշմամբ Վարուժան Օլքինյանը և Վասակ Դարբինյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ (ru)

Ղեկավարվելով  «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետը ստորագրել է որոշումներ, որոնցով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղերի մրցույթում հաղթող ճանաչված Վարուժան Օլքինյանը և Վասակ Դարբինյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին կայացած նիստում Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը քվեարկության արդյունքում որոշում էր ընդունել հաղթող ճանաչել Վարուժան Օլքինյանին և Վասակ Դարբինյանին և օրենքով սահմանված կարգով՝ ներկայացրել որոշումը վարչապետի հաստատմանը։