Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) տարածել է հայտարարություն՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման համար մրցույթ անկացնելու մասին։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:
Ավելի վաղ, սեպտեմբերի 16–ին կայացած ՀՌՀ նիստում հաստատվել էր ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով․
Մրցույթին մասնակցելու դիմումին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 12-ին։