Հանրային ռադիոյին նվիրված գրքերի շնորհանդեսը (ru)

2016 թվականին Հանրային ռադիոն նշեց իր հիմնադրման 90-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շարքում ծնվեցին «Հայկական ռադիո» և «Հայաստանի ռադիոյի պատմություն» գրքերը:

«Հայկական ռադիո» գրքում պարզ պատումով ներկայացվում են Հայաստանում ռադիոյի պատմության տարբեր ժամանակահատվածների այն ուշագրավ դրվագները, որոնք լավագույնս բնութագրում են և՛ ռադիոեթերային մշակույթի զարգացման շարժընթացը, և՛ հանրության ընկալումները, և՛ ժամանակի ռադիոլրագրության յուրահատկություները: Գրքի ձևաչափը կառուցված է Հայկական ռադիոյի հանրահայտ զվարճապատումների ոճով և շարադրված երեք լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն:

«Հայաստանի ռադիոյի պատմություն» գրքում ներկայացված են Հանրային ռադիոյի ձևավորման և զարգացման շրջափուլերը, նախկին և գործող մոդելներն ու ձևաչափերը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, թվային հեռարձակման անցնելու իրողությունը ինչպես նաև մեր օրերում ռադիոյի գործառությունը համացանցում: Գիրքը լրագրության բնագավառում Հայաստանի ռադիոյի ամբողջական պատմության ներկայացման առաջին փորձն է: