Հանրային հեռուստաընկերությունը` ՄՀԻ 2023 թ. հարցման առավել հուսալի լրատվամիջոց (ru)

Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI)՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի առկա բնակչության շրջանում անցկացված Հանրային կարծիքի ուսումնասիրության հարցումների արդյունքում քաղաքական տեղեկատվության ստացման համար առավել հուսալի լրատվամիջոցների շարքում Հանրային հեռուստաընկերությունը զբաղեցրել է առաջին տեղը։

«Ո՞ր լրատվամիջոցներն եք համարում առավել հուսալի քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար» հարցին հարցվածների 23 տոկոսը որպես առաջին պատասխան, իսկ 10 տոկոսը՝ որպես երկրորդ, նշել է Հանրային հեռուստաընկերությունը։ 

 »

Հանրայինի «Լուրեր» լրատվական հաղորդումը ևս հարցման առաջատարներից է։ «Ո՞ ր հեռուստատեսային լրատվական ծրագիրը/ հաղորդումը կամ YouTube ալիքն եք ամենաշատը դիտում քաղաքական տեղեկատվության ստացման համար» հարցին հարցվածների 23 տոկոսը որպես առաջին պատասխան, իսկ 11 տոկոսը՝ որպես երկրորդ, նշել է «Լուրեր»-ը։

ՄՀԻ ամբողջական ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։