Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է 2021 թվականի հաշվետվությունը (ru)

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է 2021 թվականի հաշվետվությունը՝ նախորդ տարում Հանրայինի գործունեության արդյունքներն ամփոփելու նպատակով։

Ըստ հաշվետվության՝ Առաջին ալիքը 3 կետով բարելավել է վարկանիշը չափումներում ՝ բարձրանալով երկրորդ հորիզոնական, հատուկ նախագծերի և միջազգային ձևաչափերի ցուցադրության ժամանակ՝ առաջին:

2021 թվականին Առաջին ալիքը Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից (IRI) իրականացված հարցումներով ճանաչվել է տեղեկատվության ամենավստահելի աղբյուր:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ իրականացվող, հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների եթերում բարձր վարկանիշ ունեցող հեռուստածրագրերի վերլուծության արդյունքում 2021 թվականին Առաջին ալիքը շարունակել է բարելավել եթերային վարկանիշը:

Հաշվեվտությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։