ԱԺ-ն Հեռուստատեսության և ռադիոյի և Գովազդի մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ընդունել (ru)

Ապրիլի 16-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և 114 կողմ, 0 դեմ քվեարկությամբ ամբողջությամբ ընդունեց Հեռուստատեսության և ռադիոյի, ինչպես նաև Գովազդի մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն Հանրային հեռուստաընկերությունը ձեռք է բերում եթերային մեկ ժամում 5 րոպե գովազդ հեռարձակելու իրավունք։

Այս փոփոխությամբ Կառավարությունը հնարավորություն է ստեղծում հեռուստատեսային գովազդի շուկայում ստեղծել մրցակցային միջավայր՝ բացառելով ներքին պայմանավորվածությունները և մենաշնորհային երևույթները։