«Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագիծը քննարկվում է տարբեր հարթակներում

 «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագիծը քննարկվում է տարբեր հարթակներում

Հուլիսի 14-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը մասնակցեց «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագծի քննարկմանը, որը կազմակերպել էր People in Need կազմակերկության հայաստանյան ներկայացուցչությունը։

Քննարկման մասնակիցները տեսակապի միջոցով լսեցին մեդիա ոլորտի կարգավորման միջազգային փորձագետ Ջոան Բարատայի կարծիքն ու առաջարկներն օրենքի նոր նախագծի վերաբերյալ։ Ներկաներն անդրադարձան նաև օրենքի նախագծում հանրային հեռարձակողին վերաբերող կետերին։

Քննարկմանը մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Ամփոփ մեդիա» նախաձեռնության հիմնադիր Սուրեն Դեհերյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ՀՌՀ անդամ Արմեն Մկրտչյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։