Կայացել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հերթական նիստը

 Կայացել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հերթական նիստը
Սույն թվականի ապրիլի 29-ին կայացավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին Խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, Խորհրդի անդամներ Նարա Շլեպչյանը, Ստեփան Զաքարյանը և Լևոն Գալստյանը, աշխատակազմի ղեկավար Շավարշ Վարդանյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանը, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը։
 
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Խորհրդի անդամներին ներկայացրեց վերջին օրերին հեռուստաընկերության կատարած աշխատանքը և այլ կազմակերպչական հարցեր։
 
 Նիստի ընթացքում քննարկվեցին նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցութային հանձնաժողովի ձևավորման սկզբունքները։