ՀՀ Վարչապետի որոշմամբ Արփի Ոսկանյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

 ՀՀ Վարչապետի որոշմամբ Արփի Ոսկանյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 23–րդ հոդվածի 3–րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ հունիսի 2-ին ՀՀ վարչապետը ստորագրել է որոշում, որով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի մրցույթում հաղթող ճանաչված Արփի Ոսկանյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։

Ավելի վաղ՝ մայիսի 30-ին կայացած նիստում Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը քվեարկության արդյունքում որոշում էր ընդունել հաղթող ճանաչել Արփի Ոսկանյանին և օրենքով սահմանված կարգով՝ ներկայացրել որոշումը վարչապետի հաստատմանը։