Հայտարարվել է մրցույթ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար

 Հայտարարվել է մրցույթ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) տարածել է հայտարարություն՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթ անկացնելու մասին։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:

Ավելի վաղ, մայիսի 5-ին կայացած ՀՌՀ նիստում հաստատվել էր ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով․

  1. Մարկ Գրիգորյան
  2. Սոնա Հովհաննիսյան
  3. Անահիտ Աստոյան
  4. Էմին Թորոսյան
  5. Նաղաշ Մարտիրոսյան։

Մրցույթին մասնակցելու դիմումին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։