Հայտարարվել է մրցույթ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար

 Հայտարարվել է մրցույթ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) տարածել է հայտարարություն՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթ անկացնելու մասին։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:

Ավելի վաղ, մարտի 31–ին կայացած ՀՌՀ նիստում հաստատվել էր ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով․

  • Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան – ՀՀ Տավուշի թեմի առաջնորդ,
  • Արա Երնջակյան – ՀՀ ժողովդական արտիստ, բեմադրիչ, դրամատուրգ, արվեստագիտության թեկնածու,
  • Դավիթ Մուրադյան – Գրող, կինոգետ, պրոֆեսոր,
  • Մարգարիտա Մնացականյան – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դոցենտ, պիեսների հեղինակ,
  • Կամո Հովհաննիսյան – Մշակույթի վաստակավոր գործիչ:

Մրցույթին մասնակցելու դիմումին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի  22-ին։