Հանրային ռադիոյի «ԱՐԵՎԻԿ» մանկապատանեկան ռադիոալիքն արդեն եթերում է

 Հանրային ռադիոյի «ԱՐԵՎԻԿ» մանկապատանեկան ռադիոալիքն արդեն եթերում է

Հունվարի 14-ից Հանրային ռադիոյի «ԱՐԵՎԻԿ» մանկապատանեկան ռադիոկայանը փորձնական եթերում է։ Ռադիոալիքը հասանելի է FM  97․3 հաճախականությամբ։

Իր լսարանին «ԱՐԵՎԻԿ»-ը մինչ այս հայտնի էր միայն առցանց հարթակում: Այժմ Երևանում և մայրաքաղաքին մոտ բնակավայրերում բոլոր ցանկացողներն առանց խոչընդոտի կարող են լսել մանկապատանեկան ռադիոալիքը։

Ռադիոկայանի հաղորդումները կարող են հետաքրքրել ոչ միայն երեխաներին և պատանիներին, այլ նաև մեծահասակներին։