Մայիսի 8–ին Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդիպել է Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերության (Suspilne Ukraine) վերահսկիչ խորհրդի նախագահ Սվետլանա Օստապայի հետ։ Օստապայի այցը Հայաստան Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ «Թվապատում․ Կանոնների արվեստը» կոնֆերանսի (7-8 մայիս, 2024 թ․) շրջանակներում էր։
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներն Ուկրաինայի գործընկերոջ հետ քննարկել են երկու երկներում հանրային հեռարձակողների գործունեությունը, ինչպես նաև փոխանակվել փորձով։
Հանդիպմանը մասնակցել են Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, խորհրդի անդամներ Արփի Ոսկանյանը, Վասակ Դարբինյանը, Արամ Սուքիասյանը, Վարուժան Օլքինյանը և Վահրամ Մարտիրոսյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը։