Հանրային հեռարձակողի խորհուրդն ընդունում է 2025-2027 թ․ թ․ ՄԺԾԾ վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ

 Հանրային հեռարձակողի խորհուրդն ընդունում է 2025-2027 թ․ թ․ ՄԺԾԾ վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ

Համաձայն ՀՀ վարչապետի 2024 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» թիվ 71-Ա որոշման, 2025-2027 թթ․ բյուջետային հայտի/ծրագրի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով Հանրային հեռարձակողի խորհուրդն ընդունում է ոլորտի շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) առաջարկներն ու դիտողությունները։ Բյուջետային հայտին/ծրագրին կարող եք ծանոթանալ այս հղումով։ Առաջարկներ և/կամ դիտողություններ ներկայացնելու համար ոլորտի շահագրգիռ ՔՀԿ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք լրացնել բյուջետային հայտի վերաբերյալ համապատասխան հարցաթերթիկը և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով (Subject-ում նշելով՝ «Առաջարկներ/դիտողություններ» ) մինչև սույն թվականի ապրիլի 6-ը ներառյալ։ Քննարկումների անցկացման օրվա և ժամի մասին հետաքրքրված ՔՀԿ-ներին կհաղորդվի լրացուցիչ։ Արդյունքները կամփոփվեն ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցով: