Հանրային հեռարձակողի խորհրդի՝ լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների պահպանման վերաբերյալ հաշվետվություն

 Հանրային հեռարձակողի խորհրդի՝ լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների պահպանման վերաբերյալ հաշվետվություն

Հանրային հեռարձակողի խորհուրդը ներկայացնում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների պահպանման վերաբերյալ 2023 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը։

2023 թվականի առաջին կիսամյակում Հանրային հեռարձակողի խորհուրդն իր նախաձեռնությամբ և ստացված բողոքների հիման վրա քննել է 4 դեպք, ընդունել է եզրակացություններ, տվել է կարծիք, որոնց հիման վրա 2 դեպքում գործադիր տնօրենները կիրառել են կարգապահական միջոցներ.

 

  1. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց․Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման վերաբերյալ
  2. Հանրային ռադիոընկերության «Ստատուս քվո» հաղորդաշարի (05.03.2023) թողարկման վերաբերյալ
  3. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Հանրային հեռուստաընկերության «Կնոջ օրագիր» հաղորդաշարի վերաբերյալ
  4. ԿԱՐԾԻՔ Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս․Սուպեր Սաքո» հաղորդման վերաբերյալ ։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հանրային հեռարձակողի խորհուրդն իր լիազորությունների շրջանակում, «ստացված բողոքների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը և ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն» (Հոդված 27, կետ 13)։

Հանրային հեռարձակողները 2019 թվականից միացել են Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի ինքնակարգավորման նախաձեռնությանը և առաջնորդվում են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով: