Հանրային ռադիոն շարունակում է ինտենսիվ աշխատանքը՝ հաղորդելով վերջին լուրերը 12 լեզուներով (ru)

Հայաստանի Հանրային ռադիոն շարունակում է ինտենսիվ աշխատել և հաղորդել հավաստի լուրեր Հայաստանից և Արցախից՝ 12 լեզուներով։ Հանրային ռադիոյի կայքը հասանելի է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն, ասորերեն, հունարեն, քրդերեն, եզդիերեն, արաբերեն և պարսկերեն։  

Վերը թվարկված լեզուներով Հանրային ռադիոյին կարող եք հետևել և տարածել նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում․

 

Հանրային ռադիոն, ելնելով ստեղծված պատերազմական իրադրությունից, օպերատիվ կերպով կատարում է նաև հայկական կողմի բրիֆինգների մեծ մասի կրկնօրինակում 6 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն և պարսկերեն։