ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմինը Հանրային հեռուստաընկերության դիմումի վերաբերյալ փորձագիտական կարծիք է հրապարակել

 ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմինը Հանրային հեռուստաընկերության դիմումի վերաբերյալ փորձագիտական կարծիք է հրապարակել

ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմինը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մայիսի 31-ի հայտարարության կապակցությամբ Հանրային հեռուստաընկերության դիմումի վերաբերյալ փորձագիտական կարծիք է հրապարակել, որում կոչ է արվել ՄԻՊ գրասենյակին և Հանրային հեռուստաընկերությանը՝ համաձայնեցնել խորհրդատվական ձևաչափ՝ համատեղ հետաքրքրություն առաջացնող հարցերի քննարկման ու ընդհանուր մոտեցումներ մշակելու համար։ 

2021թ․ հունիսի 2-ին, անդրադառնալով ՄԻՊ հայտարարությանը, Հանրային հեռարձակողի խորհուրդը տարածել էր հայտարարություն, որտեղ Հանրային հեռուստաընկերությանը հորդորել էր անկողմնակալ մասնագիտական կարծիք ստանալու և հանրությանը ներկայացնելու համար դիմել ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին։

Դիտորդ մարմնի փրձագիտական կարծիքին կարող եք ծանոթանալ այստեղ։