Ռադիոտան շենքի առջև բացվեց «Նվիրյալների ճեմուղի»-ն

 Ռադիոտան շենքի առջև բացվեց «Նվիրյալների ճեմուղի»-ն

Սեպտեմբերի 5-ին Հանրային ռադիոյի՝ 90 և հեռուստատեսության՝ 60-ամյակների առթիվ, Ռադիոտան շենքի առջև բացվեց «Նվիրյալների ճեմուղի»-ն: Ճեմուղին արդեն համալրվել է ոլորտի կայացման մեջ մեծ ներդրում ունեցող մի շարք նվիրյալների հուշաքարերով։ Հետագայում նախատեսվում է ճեմուղին հարստացնել նոր անուններով:

Նույն օրը Ռադիոտան առջև բացվեց նաև ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանի Հեղինակած բրոնզաձույլ արձանը, որը խորհրդանշում է հայկական ռադիոյի և հեռուստատեսության անցյալը, ներկան և ապագան: