Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացում ՀՀ ԱԺ-ում

 Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացում ՀՀ ԱԺ-ում

2019 թվականի հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ելույթ ունեցավ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությամբ։ Նիստից հետո Արա Շիրինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

 

Հանդիպում ՀՀ Հանրային Խորհրդի անդամների հետ

2019 թվականի հունիսի 14-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում տեղի ունեցավ 2020 թվականի պետական բյուջեի հայտի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների քննարկումը ՀՀ Հանրային Խորհրդի անդամների հետ։ Ներկա էին բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը, տարածքային կառավարմանև տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը, անդամներ՝ Անահիտ Բախշյանը և Վլադիմիր Օհանյանը։ Քննարկմանը ներկայացվեցին 2020 թվականի բյուջեի ծախսերի հիմնական ուղղությունները։ Մասնակիցները հետաքրքրվեցին Առաջին ալիքի, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքի, Հանրային ռադիոյի ծրագրային փոփոխությունների մասին։ Հնչեցին տարբեր առաջարկներ՝ հեռուստածրագրերի բովանդակային բարելավման և հասարակական կարծիքը ուսումնասիրելու անհրաժեշտության վերաբերյալ։