Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարել է մրցույթ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարել է մրցույթ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ։

Ըստ հայտարարության՝ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ: Մրցույթին մասնակցելու նպատակով դիմումներ և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՀ, ք․ Երևան, Իսահակյան 28) 2021 թվականի փետրվարի 6-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2021 թվականի փետրվարի 26-ին՝ մրցութային հանձնաժողովի նիստում։

Լրացուցիչ տեղեկությունների և փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար ծանոթացեք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարությանը։