Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը համալրելու մրցույթին դիմած թեկնածուների անունները

 Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը համալրելու մրցույթին դիմած թեկնածուների անունները

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Հայտնի են թեկնածուների անունները, որոնք 13-ն են.

  1. Վարդան Ալեքսանյան – 2015-2019թ․թ․«Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր,
  2. Ստեփան Մարտիրոսյան – 2016-2020 թ․թ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր,
  3. Վազգեն Ավետյան – 2016-2020 թ․թ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական,
  4. Հովհաննես Թովմասյան – 2018 թ․-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար,
  5. Արթուր Սահակյան – Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար և հեռուստամեկնաբան, “30 minutes” (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ և վարող,
  6. Ռուդիկ Տեր-Գալստյան - «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թ․թ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր,
  7. Հովհաննես Մովսիսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն,
  8. Արմեն Սարգսյան – տեղեկատվության ոլորտի և մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար,
  9. Արմեն Պահլավունի – Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար,
  10. Ռուբեն Թումանյան – ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թ․թ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր,
  11. Արման Չիլինգարյան – Հայաստանի կինեմատոգրաֆիստների անդամ, 2013-2020 թ․թ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր,
  12. Նունե Էլմասյան – 2000 թ․-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր,
  13. Արմեն Ահարոնյան, 2003-2009 թ․թ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր:

Համաձայն մրցույթի սահմանված կարգի՝ մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։