Հայտարարվել է մրցույթ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման համար

 Հայտարարվել է մրցույթ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) տարածել է հայտարարություն՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման համար մրցույթ անկացնելու մասին։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:

Ավելի վաղ, սեպտեմբերի 16–ին կայացած ՀՌՀ նիստում հաստատվել էր ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով․

  1. Աշոտ Համբարձումյան
  2. Քրիստինե Գյոնջյան
  3. Հակոբ Հակոբյան (Հակոբ Մովսես)
  4. Արտյոմ Երկանյան
  5. Նիկոլայ Կոստանդյան։

Մրցույթին մասնակցելու դիմումին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 12-ին։