Հանրային ռադիոյի հաղորդավար Լյուսի Քոչարյանն արժանացել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Խիզախ կին» մրցանակին

 Հանրային ռադիոյի հաղորդավար Լյուսի Քոչարյանն արժանացել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Խիզախ կին» մրցանակին

Մարտի 4-ին Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման հեղինակ և վարող Լյուսի Քոչարյանն արժանացել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Խիզախ կին» (International Women of Courage Award) միջազգային մրցանակին։
Մրցանակը հանձնել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և առաջին տիկին Մելանյա Թրամփը։
Լյուսի Քոչարյանը Հանրային ռադիոյի եթերում իր հաղորդումներում հաճախ է անդրադառնում ընտանեկան բռնությանը, կանանց և առհասարակ մարդու իրավունքներին։ Նրա ծավալած քննարկմանն այս թեմաներով անդրադարձել է նաև Առաջին ալիքը, ինչպես նաև կազմակերպել հանրային քննարկում Առաջին ալիքի եթերում։ Լյուսի Քոչարյանն առաջինն է Հայաստանից, որ արժանացել է այս մրցանակին։