մեր մասին

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարման մարմինն է:

Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից՝ Խորհրդի նախագահ և Խորհրդի 4 անդամներից, որոնք նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից՝ վեց տարի ժամկետով: Խորհրդում ապահովվում է սեռային ներկայացվածությունը: ՀՀՌԽ-ն ստեղծվել է 2001թ-ին: Խորհրդի առաջին նախագահն էր Տիգրան Նաղդալյանը:

Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին: Նաև այստեղ` խորհրդի պաշտոնական կայքում դուք կարող եք գտնել յուրաքանչյուր տարվա հաշվետվությունները:

Մեր ընկերությունները