Մեր մասին

Հանրային հեռարձակողի խորհուրդը (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ) «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինն է:

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից՝ Խորհրդի նախագահ և Խորհրդի վեց անդամ, որոնք նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից՝ վեց տարի ժամկետով: Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որը «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է։

Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում և խորհրդի պաշտոնական կայքում:

Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմում է փորձագիտական մարմնին

Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կառավարման ներքո գտնվող հեռարձակող ընկերություններն անդամակցում...

Հայտարարություն. Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումը Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակման վերաբերյալ

2024թ. փետրվարի 5-ին Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը լրատվամիջոցի կայքում...

ԵՀՄ գլխավոր տնօրենը հյուրընկալվեց Հանրային հեռարձակողի խորհրդում

Նոյեմբերի 21-ին Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) գլխավոր տնօրեն Նոել Կուրանը...

Հայտարարություն․ Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը

Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ.  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի...

Հանրային ռադիոյի «Նվիրյալների ճեմուղում» բացվեց Սուրեն Բաղդասարյանի պատվո հուշաքարը

Նոյեմբերի 3–ին Հայաստանի Հանրային Ռադիոյի Նվիրյալների ճեմուղում նոր պատվո հուշաքար...

Հայտարարվել է մրցույթ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) տարածել է հայտարարություն՝ Հանրային հեռարձակողի...