ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Վահրամ Պարույրի Մարտիրոսյանը ծնվել է 1959-ին Գյումրիում:

Ավարտել է ԵՊՀ հայկական բանասիրության բաժինը՝ լրագրողի մասնագիտացմամբ, ԵՊՀ ռուս գրականության ասպիրանտուրան, 1986-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։

Ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (ВКСР) Մոսկվայում, ստացել սցենարիստի դիպլոմ։

Վերապատրաստում է անցել Զանգվածային հաղորդակցության հնդկական ինստիտուտում (IIMC) «Զարգացման լրագրության» թեմայով։

Աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես գրական խորհրդատու, «Գրական թերթ» (1986-90), «Հայք» շաբաթաթերթերում (1990-93)։

1993-95 թթ. եղել է Հեռուստառադիոպետվարչության պետի տեղակալը հեռուստատեսության գծով, 1996-2000 թթ.՝ «Ար» հ/ը փոխնախագահը։

1995-2013 թթ. ստեղծել և վարել է մի շարք հաղորդաշարեր պետական հեռուստատեսությունում, Ար» և «Կենտրոն» հ/ը-ներում։

2000-2010 թթ. հիմնականում զբաղվել է գրական գործունեությամբ։

Շուրջ մեկ տասնյակ գրքի, մի շարք գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի սցենարների, հարյուրավոր հոդվածների հեղինակ է։

2011-21 թթ. ղեկավարել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագիծը, հանդես է եկել քննադատական մտածողության վերաբերյալ բանախոսություններով, հրապարակել մեդիա հետազոտությունների շարքեր։

«Վարպետության դասեր» է վարել ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում, սցենարական վարպետություն դասավանդել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին կից կինոդպրոցում։

Եղել է մի շարք միջազգային կինոփառատոնների ժյուրիի անդամ։

2021 թ. մարտի 5-ին ՀՀ վարչապետի N 210 - Ա որոշմամբ Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։