Վահագն Գոռի Թևոսյանը ծնվել է 1978թ. Երեւանում:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը:
1998 -2004թթ. աշխատել է «Օրագիր», այնուհետեւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի լրագրող, ապա խմբագիր:
2004 - 2007թթ.` «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն» հկ հասարակայնության հետ կապերի մասնագետ:
2008թ.` «Մուլտիշոկ» մանկական ամսագրի պատասխանատու խմբագիր:
2008-2010թթ.` «Ռադիո Հայ» ռադիոկայանի լրատվական ծառայության տնօրեն:
2010-2011թթ.` «Հրապարակ» օրաթերթի կայքի խմբագիր:
2011-2015թթ.` «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդումների խմբագիր:
2015-2017թթ.` «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումների խմբագիր:
2017-2018թթ.` «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի հանրային կապերի համակարգող:
2018թ. հուլիս-դեկտեմբեր` Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2021 թվականի մարտի 5-ին ՀՀ վարչապետի N 211 - Ա որոշմամբ Վահագն Թևոսյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ: