Ստեփան Հրաչիկի Զաքարյանը ծնվել է 1957 թ. հուլիսի 18-ին Երևանում։
Ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը:
1978- 1983 թթ. աշխատել է որպես թատերական ռեժիսոր, նաև՝ դպրոցի ուսուցիչ, իսկ 1979- 1981 թթ.՝ ռեժիսորի ասիստենտ Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում։ 1981-1983 թթ. աշխատել է «Պիոներ» ամսագրի խմբագրությունում:
1983 թ. աշխատանքի է անցել Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում՝ խմբագրից մինչև գլխավոր խմբագիր։
1987 թ. Մոսկվայում ավարտել է հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցների վերապատրաստման դասընթացը։
1993 թ. նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, 1996 թ-ին՝ Հայաստանի ռադիոընկերության գլխավոր տնօրեն։
1997-98 թթ-ին աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝՝ որպես մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ։
1999-2007 թթ-ին եղել էէ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ընդգրկվել է պետական-իրավական, այնուհետև՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներում։
2000-2007 թթ-ին եղել է ՀԺԿ անդամ, ընտրվել կուսակցության վարչության քարտուղար։
Բազմաթիվ հաղորդաշարերի, ռադիոբեմականացումների, բեմադրությունների գեղարվեստական ստեղծագործությունների և հոդվածների հեղինակ է:
Պարգևատրվել է «Մովսես Խորենացի» և «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալներով։
2009 թվականից Ստեփան Զաքարյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է։