ՀՀ վարչապետի որոշմամբ Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ (en)

Ղեկավարվելով  «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ մարտի 5-ին ՀՀ վարչապետը ստորագրել է որոշումներ, որոնցով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղերի մրցույթում հաղթող ճանաչված Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ։

Ավելի վաղ՝ փետրվարի 26-ին կայացած նիստում Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը քվեարկության արդյունքում որոշում էր ընդունել հաղթող ճանաչել Վահագն Թևոսյանին և Վահրամ Մարտիրոսյանին և օրենքով սահմանված կարգով՝ ներկայացրել որոշումը վարչապետի հաստատմանը։