Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը (en)
Հունվարի 29-ին գումարված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նիստում քննարկվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթ անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։
ՀՌՀ միաձայն որոշմամբ հաստատվել է մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով․
- Նունե Հախվերդյան – լրագրող, արվեստի քննադատ,
- Աղասի Թադևոսյան – մշակութային մարդաբան, ազգագրագետ,
- Վահե Գևորգյանց – կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ,
- Արամ Սուքիասյան – ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ,
- Սամվել Մարտիրոսյան – մեդիա հետազոտող, տեղեկատվական անվտանգության փորձագետ։