Արա Շիրինյան

խորհրդի նախագահ

Կենսագրություն

Ծնվել է 1957-ին Երևանում:

Ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը: Վերապատրաստվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կրթական զարգացման ակադեմիայի (AED) միջազգային կրթական ծրագրերի շրջանակներում 1994, 2000, 2004 թթ. Հարավային Կորեայում եւ ԱՄՆ-ում:

  • 1982-1996 թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում որպես կրթական և մշակութային հաղորդումների ռեժիսոր, խմբագրության գլխավոր ռեժիսոր, այնուհետեւ՝ ծրագրերի փոխտնօրեն:
  • 1996-2003 թթ. աշխատել է է «Հայաստան» համահայկական հիմնադրամում որպես հանրային կապերի բաժնի գլխավոր ռեժիսոր:
  • 1999-ից համահիմնադիրն է «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի: Նկարահանել է մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմեր, որոնցից շատերը մասնակցել են միջազգային կինոփառատոնների, շահել մրցանակներ:
  • 2004-2018 թթ․ եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարը:
Դասավանդել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

«Ինտերնյուս Արմենիա» կազմակերպությունում և ԹՈՒՄՈ ստեղծարար տեղխնոլոգիաների կենտրոնում վարել է մասնագիտական դասընթացներ երիտասարդ կինովավերագրողների, ռեժիսորների և լրագրողների համար:

Եղել է բազմաթիվ մրցույթների ժյուրիի կազմում, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ:

  • 2014-ից ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ է։
  • 2018-ից Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ է։
  • 2019 թվականի ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի N 346 – Ա որոշմամբ Արա Շիրինյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: