ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ

խորհրդի անդամ

Լևոն Վազգենի Գալստյանը ծնվել է 1963թ-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1987-1991 թթ-ին հընթացս համալսարանական ուսումնառության աշխատել է ՀԽՍՀ ժողստեղծագործության և կուլտմասսայական աշխատանքների հանրապետական գիտամեթոդական կենտրոնում՝ որպես բանահյուսության բաժնի գիտաշխատող, այնուհետև՝ կենտրոնի գիտական քարտուղար:

1991-1992 թթ-ին եղել է ՀՀ hեռուստառադիոպետկոմի գիտահանրամատչելի և ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագիրը: 1992 թ-ին նշանակվել է ՀՀ hեռուստառադիոպետկոմի «Արտավազդ» ստեղծագործական միավորման փոխտնօրեն՝ զբաղվելով երբեմնի հեռուստաթատրոնի ավանդույթների վերականգնման աշխատանքներով:

1992-1997 թթ-ին աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, ապա՝ համակարգող բաժնի վարիչ, այնուհետև՝ գիտամշակութային ծրագրերի գծով տնօրենի խորհրդական:

1997-1998 թթ-ին նշանակվել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար՝ հանրակրթության գծով:

1998-2004 թթ-ին՝ եղել է ՀՀ լեզվի պետական տեսչության պետը:

2004 թ-ին աշխատանքի է անցել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական, այնուհետև նշանակվել Հանրային ռադիոընկերության գլխավոր պրոդյուսեր: Հիմնել է «Թղթապանակ N», «Армения- наш дом» («Հայաստանը մեր տունն է»), «Լուրջ ռադիո» երգիծական ծրագիրը և «Խոսենք հայերեն» խորագրով իր իսկ հեղինակային հաղորդաշարը:

2006 թ-ին նշանակվել է Հանրային հեռուստաընկերության «Երևան» ստուդիայի ղեկավար՝ այդ խորհրդի անդամում աշխատելով մինչև 2012 թ.: Այս ընթացքում ներդրել է կինոժապավենների տեխնիկական վերականգնման և թվայնացման համակարգ, որի միջոցով վերականգնվել և թվայնացվել են «Երևան» ստուդիայի բոլոր 46 անուն գեղարվեստական ֆիլմերի ժապավենները, ինչպես նաև 35-մմ-անոց կինոժապավեններով նկահարանված վավերագրական և երաժշտական ֆիլմերի կեսից ավելին, այդ թվում՝ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերն ու «Մատենադարան» ֆիլմաշարը:

2012 թ-ին նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի, իսկ 2013թ-ին՝ Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագրի խորհրդի անդամում:

2008 թ.-ից դասավանդել է Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության բաժնում: Մինչ օրս կարդում է «Խմբագրական աշխատանք և ոճաբանություն» և «Խմբագրի աշխատանքը ԶԼՄ-ներում» դասընթացները: Մինչ այդ դասավանդել է նաև Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում և Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում:

2013 թ.-ից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչն է՝ դոցենտի խորհրդի անդամով: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2016 թ.-ի հոկտեմբերի 1-ից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է:

Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է լրագրությունը, հայոց լեզվի ոճաբանությունը, բանագիտությունը (առասպելաբանություն), գրական խմբագրման տեսությունը, գրական թարգմանությունը, երաժշտության պատմությունը, կինո և հեռուստատեսային ֆիլմերի ու հաղորդումների դրամատուրգիան: 1988 թ-ից տպագրվել է «Գարուն» ամսագրում, «Ար» շաբաթաթերթում և այլ պարբերականներում, ներկայումս՝ «Անդին» ամսագրում: Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, գրական ստեղծագործությունների, գիտամեթոդական ձեռնարկի՝ «Ազգային թատերախաղերը՝ որպես ժողովրդական տոնախմբությունների կազմակերպման գործոններ» խորագրով: Խմբագրել է «Պաշտպանական-անվտանգային տերմինների բացատրական հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն մեծ բառարանի հայերեն բառահոդվածները, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ: 2007-2008 թթ-ին կատարել է նաև «Նյումեգ» հանդեսի գլխավոր խմբագրի պարտականությունները:

2012 թ-ից՝ հիմնադրման օրվանից մինչ օրս «Անդին» հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է: 2005 թ-ից մասնակցել է Հանրային հեռուստաընկերության ցուցադրած մոտ հարյուր գեղարվեստական ֆիլմերի թարգմանության աշխատանքներին՝ առաջին անգամ ձևավորելով օտար ֆիլմերը հայերենով ներկայացնելու և ընկալելու մշակույթ: Գրել է 100-ից ավելի հոբելյանական և պետական հանդիսությունների սցենարներ:

«Մի՜ վախեցիր» (Արցախյան ազատամարտին նվիրված հինգմասանոց գեղարվեստական ֆիլմ, համահեղինակ, 2006 թ.), «Սպանված աղավնի» (հիգմասանոց մելոդրամա՝ Նար-Դոսի համանուն վիպակի մոտիվներով, 2009 թ.), «Լքյալները» (քրեական դրամա, հեռուստասերիալ 2007 թ.), «Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը» (Ամանորի կինոկատակերգություն, 2009 թ.), «Արտիստը» (գեղարվեստական ֆիլմ՝ ըստ Շիրվանզադեի համանուն պատմվածքի, 2010 թ.), «Չարտասանված նոբելյան ճառեր» (խաղարկային-վավերագրական ֆիլմ՝ նիրված Մեծ Եղեռնին զոհ գնացած արևմտահայ գրողներ Ռուբեն Սևակին, Վարուժանին, Զոհրապին և Սիամանթոյին, 2015 թ.), «Հին արքաներ» (բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մասին, համահեղինակ): 2004 թ-ից մինչ օրս Հանրային ռադիոընկերության «Խոսենք հայերեն» հաղորդաշարի սցենարի հեղինակն ու վարողն է:

2010 թ-ից մինչև 2016 թ. Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդաշարի սցենարի հեղինակն էր:

Կուսակցական չէ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր: