ՆԱՐԱ ՇԼԵՊՉՅԱՆ

խորհրդի անդամ

Նարա Սուրենի Շլեպչյանը ծնվել է 1935թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքում, մտավորականների ընտանիքում:

1953 թ-ին ավարտել է Երևանի Չեխովի անվ. N 55 ռուսական միջնակարգ դպրոցը,

1957 թ-ին Երևանի Վ.Բրյուսովի /նախկին՝ Ժդանովի անվան / անվ. Պետական ռուսական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը:

1956 թ–ին ընդունվել է Հայաստանի հեռուտատեսության ստուդիա որպես հաղոդավար , եթեր է դուս եկել նրա բացման օրը ` 29.11.1956թ.-ին: Երկար տարիներ եղել եմ հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավարը:

1964-1983 թթ-ին դասավանդել է ռուսաց լեզու Վ. Բրյուսովի և Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտներում, ապա՝ խոսքի կուլտուրա և հաղորդավարական վարպետություն առարկաները Խ. Աբովյանի անվ. ինստիտուտում: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վարել է բազմաժանր հաղորդումներ` լրատվական ծրագրեր, հարցազրույցներ, գրական, գեղարվեստական, երաժշտական հաղորդումներ, մասսայական երեկոներ, հանդիպումներ հայ և օտարերկյա մեծանուն մարդկանց, ինչպես նաև առանձին կոլեկտիվների հետ: Վարել է կառավարական միջոցառումներ, տոնական հանդեսներ:

Հայ մշակույթն ու Հայաստանի հեռուստատեսության ծրագրերը բազմիցս ներկայացրել է Մոսկվայի և ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքների, ինչպես նաև արտասահմանյան մի շարք երկրների հեռուստատեսությամբ: Մասնակցել է հայ մշակույթի տասնօրյակներին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում: Ունեցել է հեղինակային հաղորդումներ` հարցազրույցներ, տոնական հաղորդումներ, այդ թվում Սովետական Հայաստանի 60-ամյակին նվիրված հաղորդումներ /1980թ./, Ազգային հեռուստատեսության 40-ամյակին նվիրված օպերային դահլիճում կազմակերպված հանդիսավոր մեծածավալ տոնական երեկոն, 2000-2001թ. «Մեր էկրանը» հաղորդաշարը և այլն: Եղել է այդ ծրագրերի սցենարների հեղինակը, պրոդյուսերը , հաղորդավարը:

2001-2011 թթ-ին եղել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհրդի նախագահ:

Արժանացել է կառավարական կոչումների, պատվոգրերի, դիպլոմների, մեդալների՝

  • 1966թ. - «Աշխատանքային արիության համար» մեդալ:
  • 1972թ. - Վաստակավոր արտիստ:
  • 1983թ.,- ՀՍՍՀ Գերագույն Սովետի նախագահության պատվոգիր:
  • 1986թ. - Ժողովրդական արտիստ:
  • 2001թ. - «Մովսես Խորենացի» մեդալ:
  • 2003թ. - «Հեռանե» հեռուստատեսային մրցանակաբաշխության մրցանակ և դիպլոմ:
  • 2006թ. - ՀՀ Վարչապետի շնոհակալագիր` մայրենի լեզվի զարգացման և պահպանման համար:
  • 2007թ. - Հեռուստատեսության և Ռադիոյի Միջազգային Ակադեմիայի կողմից դիպլոմ և ոսկե մեդալ:
  • 2010թ. - Հեռուստատեսության և Ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս:
  • 2011թ. - «ՀՀ ԱԺ պատվո մեդա»:
  • 2016թ. - ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ:
  • 2016թ. - ՀՀ Անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահի կողմից,Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ:

2011 թ-ից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է: Անկուսակցական է, ամուսնացած է, ունի մեկ զավակ և երկու թոռ: