Գիրք «Հայկական ռադիո»

2016 թվական

2016 թվականին Հանրային ռադիոն նշեց իր հիմնադրման 90-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շարքում ծնվեց նաև «Հայկական ռադիո» գիրքը, որտեղ պարզ պատումով ներկայացվում են Հայաստանում ռադիոյի պատմության տարբեր ժամանակահատվածների այն ուշագրավ դրվագները, որոնք լավագույնս բնութագրում են և՛ ռադիոեթերային մշակույթի զարգացման շարժընթացը, և՛ հանրության ընկալումները, և՛ ժամանակի ռադիոլրագրության յուրահատկություները: Գրքի ձևաչափը կառուցված է Հայկական ռադիոյի հանրահայտ զվարճապատումների ոճով և շարադրված երեք լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն: